Հայտնաբերվել են ջրահեղձ եղած երկու քաղաքացիների մարմինները. ՆԳՆ մանրամասներ է հայտնում
Հասարակություն
10:58 04/04/2026
Հայաստան

Հայտնաբերվել են ջրահեղձ եղած երկու քաղաքացիների մարմինները. ՆԳՆ մանրամասներ է հայտնում

Ապրիլի 4-ին՝ ժամը 05։49-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանի ջրամբարներից մեկը, իսկ ընկերը նետվել է օգնելու նպատակով․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական խմբեր, ԵՓ վարչության հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողներ, ոստիկաններ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, ջրասուզակը ջրամբարում հայտնաբերել և դուրս է բերել ջրահեղծ եղած երկու քաղաքացիների մարմինները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder