Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մի քանի ՀԿ-ներ դիմել են գլխավոր դատախազին՝ վերացնելու Դավիթի խափանման միջոց կալանքը
Մոտ մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ դիմել են գլխավոր դատախազին՝ խնդրելով վերացնել 18-ամյա Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանքը։ Այս մասին հայտն ում է Դավիթի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Դատախազին նման խնդրանքով դիմել են.
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Արդարության նոր մշակույթ ՀԿ
«Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ
Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
Երևանի մամուլի ակումբ
Հանրային լրագրության ակումբ
«ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ
«Դիգնիթի ՀԿ»-ն
Հիշեցնենք, որ Դավիթն անազատության մեջ է Ծաղկազարդի տոնից՝ անցած կիրակիից, երբ նրան պատարագաից հետո նախ ձերբակալեցին, ապա կալանավորեցին։ Երեկ Դավիթ Մինասյանի առողջական վիճակը խիստ վատացել էր, գիտակցության կորուստ էր գրանցվել, ինչի հետևանքով Դավիթը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այսօր փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ ծնողներին արգելված է տեսակցել Դավիթի հետ։