Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վարորդը «Mercedes»-ով բախվել է կամրջի երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել ձորակում․ կան վիրավորներ․
Երեկ՝ ապրիլի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Հայանիստ գյուղում Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Նարեկ Հ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կամրջի երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել ձորակում։
«Վթարի հետևանքով, վարորդը և ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 35-ամյա Մուշեղ Ս․-ն և 26-ամյա Էդգար Դ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի պարեկները։
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնում է shamshyan.com-ը։