Լիբանանի վարչապետը դեմ է արտահայտվել իր երկրում Իսրայելի ռազմական ներկայության ցանկացած ձևին
Քաղաքական
17:28 06/04/2026
Աշխարհ

Լիբանանի վարչապետը դեմ է արտահայտվել իր երկրում Իսրայելի ռազմական ներկայության ցանկացած ձևին

Լիբանանի իշխանությունները դեմ են իրենց տարածքում Իսրայելի ցանկացած ներկայությանը, այդ թվում՝ հարավում բուֆերային գոտիների ստեղծմանը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը իր իսպանացի գործընկեր Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Վարչապետ Սալամը բարձր է գնահատել Իսպանիայի աջակցությունը թե՛ մարդասիրական, թե՛ քաղաքական մակարդակներում, ինչպես նաև նրա ներդրումը UNIFIL ուժերին։ Նա ընդգծել է, որ Իսրայելի կողմից Լիբանան ներխուժումը բուֆերային գոտի կամ անվտանգության գոտի ստեղծելու պատրվակով բացարձակապես անընդունելի է, և կոչ է արել Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունները և դուրս բերել իր ուժերը  Լիբանանի ամբողջ տարածքից», - ասվում է կառավարության մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։

Իր հերթին Սանչեսը հայտնել է Իսպանիայի աջակցությունը Լիբանանին, նրա տարածքային ամբողջականությանը և Լիբանանի կառավարության որոշումներին, մասնավորապես՝ «Հեզբոլլահ»-ի ռազմական գործունեության արգելքի վերաբերյալ: Նա նաև դատապարտել է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի վրա հարձակումները և ընդգծել համապատասխան հետաքննությունների անհրաժեշտությունը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder