Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«ԱՄՆ-ի նախագահը պատերազմում բախվել է փակուղային իրավիճակի»,- նշել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Նա նման եզրահանգման է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումեից հետո։
«ԱՄՆ-ի նախագահը «Truth» սոցիալական ցանցում կրկին սպառնացել է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին։
Գրառման մեջ հայհոյաբանությունների գործածությունը լավ ազդանշան չէ, քանի որ Իրանում ավանդական ընկալումները ենթադրում են, որ հայհոյանքների դիմելը զայրույթի նշան է, ուստի պարզ է, որ ԱՄՆ-ի նախագահը պատերազմում բախվել է փակուղային իրավիճակի։
Իրանում սա համարում են ցուցիչ, որ իրենց գործողությունները արդյունավետ են, ուստի պատերազմը պետք է դադարեցվի հենց իրանական պայմանների հիման վրա»,- գրել է Վարդան Ոսկանյանը։
