Իրավունք չունեիք ընտրություններից 2 ամիս առաջ, քաղաքական դաշտում արդեն միջավայր ստեղծած իրավիճակում, ԸՕ-ում փոփոխություն անեիք. Մինասյանը՝ ՔՊ-ականներին
Քաղաքական
13:20 07/04/2026
Հայաստան

Իրավունք չունեիք ընտրություններից 2 ամիս առաջ, քաղաքական դաշտում արդեն միջավայր ստեղծած իրավիճակում, ԸՕ-ում փոփոխություն անեիք. Մինասյանը՝ ՔՊ-ականներին

«Ուզեք, թե չուզեք, սա քաղաքական հետևանք է առաջացնում»,- ԱԺ- արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ նկատի ունենալով ՔՊ-ական պատգամավորների կոմից առաջարկված «ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՔՊ-ականների  նախագիծը, մասնավորապես դրանով արված առաջարկներից մեկը։ 

Նախագծով առաջարկվում է. «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձեւեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ:»:

«Ես կողմ եմ, որ ընդհանրապես բացառվեն, նույնիսկ այս գաղափարին էլ էի կողմ, բայց մեր ասածը հետևյալն է՝ անգամ եթե տեխնիկական վրիպակ է, դուք իրավունք չունեիք ընտրություններից երկու ամիս առաջ քաղաքական դաշտում արդեն միջավայր ստեղծած իրավիճակում այս փոփոխությունն անեիք»,- ասաց Մինասյանը։

Ըստ նրա, այն մեկնաբանությամբ, ինչով բերել են նախագիծը, ընդունելի չէ։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder