Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իրանից տարհանված Ռուսաստանի 175 քաղաքացիներ Երևանից մեկնել են Մոսկվա
«Երկուշաբթի օրը Բուշերի ատոմակայանի տարհանված աշխատակիցների խմբի կազմում Իրանից Հայաստան ժամանած Ռուսաստանի 175 քաղաքացիներ Երևանից մեկնել են Մոսկվա»,-հաղորդում է Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 6-ին ևս 175 Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք Իրանից Հայաստան են ժամանել Նուրդուզ/Ագարակ սահմանային անցակետով՝ Բուշերի ատոմակայանի տարհանված աշխատակիցների մեկ այլ խմբի կազմում, հատուկ չվերթով Երևանից մեկնել են Մոսկվա», -ասվում է ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուս դիվանագետների և հայ ներկայացուցիչների համակարգված ջանքերի շնորհիվ, Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելի ագրեսիայի սկզբից ի վեր, ընդհանուր առմամբ, 509 Ռուսաստանի քաղաքացի է վերադարձել հայրենիք Հայաստանի միջոցով։
«Մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ բարի վերաբերմունքի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աշխատակիցների արագ մուտքի համար», - նշել է դեսպանատունը։