Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՔՊ-ականների առաջարկը՝ արգելել դաշինքների վրա անձնանունների կիրառումը, ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց
Ազգային ժողովը, միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, առաջին ընթերցմամբ, ընդունեց իր պատգամավորներ Արուսյակ Ջուլյակյանի, Ալխաս Ղազարյանի, Արթուր Հովհաննիսյանի նախաձեռնած «ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ 66 կողմ, 16 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Քվեարկությունից հետո հայտարարվեց 3 ժամ ընդիմիջում, որից հետո կկայանա արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունելու քննարկումը։
Ըստ նախագծի հեղինակների, ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների ընդունումը պայմանավորված է ընտրական գործընթացներում գործնականում առաջացած խնդիրների հաղթահարման, ինչպես նաև դրանց նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու, ընտրական գործընթացը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությամբ:
Նախագծում, ի թիվս այլ լրացումների ու փոփոխությունների, նաև առաջարկվում է. «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձեւեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ:»:
Արուսյակ Ջուլհակյանն իր ելույթում ասել էր, որ գործող կարգավորումներով քաղաքական ուժերը, այդ թվում՝ ընտրությունների ժամանակ ձևավորվող կուսակցությունները և դաշինքները, չեն կարող իրենց անվանումներում պարունակել անձնանուններ: ԱԺ համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների սահմանումից այդ կարգավորումը բացակայում է, և այդ տեխնիկական վրիպակն այժմ շտկվում է:
«Թույլ չենք տալու օգտագործել ժողովրդավարական գործիքները ժողովրդավարության դեմ պայքարելու համար»,- ընդգծել է օրենքի նախագծի համահեղինակը: