Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բժիշկներին աշխատանքից ազատելու դեպքեր են եղել նախարարի կամ նախարարության հասցեին քննադատական միտք արտահայտելու համար. Թագուհի Թովմասյան
«Մենք այսօր հանդիպեցինք երկու կաբինետային բժիշկների հետ և երկու դեպքում էլ արձանագրեցինք, որ իրենք աշխատավարձը ցածր են ստացել, այսինքը՝ մարդկանց ծանրաբեռնվածությունը մեծանում է, բայց վարձատրությունը համահավասար չէ դրան»,-թիվ 20 պոլիկլինիկայի դիմաց ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա նշեց, որ այդ խնդրի լուծումը Առողջապահության նախարարության խնդիրեն է։
«Աժ-ի ամբիոնից բարձր խոսելով, մուննաթ գալով, ագրեսիվ վերաբերմունքով չի կարելի հարցերը համարել լուծված»,-հայտարարեց Թովմասյանը։
Նկատելով, որ բժիշկներն ավելի ծանրաբեռնված են աշխատում, բայց չեն վարձատրվում այնքան, ինչքան պետք է վարձատրվեն՝ Թովմասյանն ասաց , որ կա բժշկի իրավունքի խախտում, մասնագիտական աշխատանքի իրականացման անհնարինույթուն, և այդ պայմաններում բժիշկերը կորցնելու են մոտիվացիան։
«Մանկաբույժն ասում է, որ 4 ամիս աշխատում են բարեգործական հիմունքներով, չեն վարձատրվել և մենք ուզում ենք, որ այս մարդիկ մեր երեխաներին լավ բուժեն»,-հարցրեց Թովմասյանը։
Ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրեց, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվվելու է մի նախագիծ, որով չվճարվող բժիշկների ծանրաբեռնվածությունն էլ ավելի է մեծանալու, առողջության ապահովագրության համակարգ են ընդգրկվելու նաև տաքսու վարորդները։
«Բժիշկների ծանրաբեռնվածությունը որ մեծանում է, դուք արդյո/ք մեծացնում եք նրանց եկամուտները, արդյոք ծանրաբեռնվածության համահավասար են այն վարձատրությունները և փոխհատուցումները, որոնք պետք է արվեն պետության կողմից։ Այս խնդիրները փորձում են լռեցնել։ Մենք գիտեքն որ տարբեր հաստատություններից եղել են ահազանգեր, աշխատանքից ազատումներ՝ նախարարի կամ նախարարության հասցեին քննադատական միտք արտահայտելու համար»,-տեղեկացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը՝ նշելով, որ գիտի նման կոնկրետ դեպք, բայց չի հնչեցնում նրա անունը, իսկ եթե շարունակվեց երևույթը, ապա անուններով կխոսեն։