Իրանից տարհանված Ռուսաստանի 175 քաղաքացիներ Երևանից մեկնել են Մոսկվա
Քաղաքական
09:50 07/04/2026
Տարածաշրջան

Իրանից տարհանված Ռուսաստանի 175 քաղաքացիներ Երևանից մեկնել են Մոսկվա

«Երկուշաբթի օրը Բուշերի ատոմակայանի տարհանված աշխատակիցների խմբի կազմում Իրանից Հայաստան ժամանած Ռուսաստանի 175 քաղաքացիներ Երևանից մեկնել են Մոսկվա»,-հաղորդում է Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։

«Ապրիլի 6-ին ևս 175 Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք Իրանից Հայաստան են ժամանել Նուրդուզ/Ագարակ սահմանային անցակետով՝ Բուշերի ատոմակայանի տարհանված աշխատակիցների մեկ այլ խմբի կազմում, հատուկ չվերթով Երևանից մեկնել են Մոսկվա», -ասվում է ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ռուս դիվանագետների և հայ ներկայացուցիչների համակարգված ջանքերի շնորհիվ, Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելի ագրեսիայի սկզբից ի վեր, ընդհանուր առմամբ, 509 Ռուսաստանի քաղաքացի է վերադարձել հայրենիք Հայաստանի միջոցով։

«Մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ բարի վերաբերմունքի և «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի աշխատակիցների արագ մուտքի համար», - նշել է դեսպանատունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանից տարհանված Ռուսաստանի 175 քաղաքացիներ Երևանից մեկնել են Մոսկվա