Սիսիան-Գորիս ճանապարհին կցորդով բեռնատարը հայտնվել դաշտամիջում, վարորդը հոսպիտալացվել է
Հասարակություն
08:10 08/04/2026
Հայաստան

Սիսիան-Գորիս ճանապարհին կցորդով բեռնատարը հայտնվել դաշտամիջում, վարորդը հոսպիտալացվել է

Ապրիլի 7-ին, ժամը 22։03-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ «Renault» մակնիշի կցորդով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder