Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի մասին հայտարարությունը կարևոր է համարել ամբողջ աշխարհի համար՝ ասելով, որ Իսլամական Հանրապետությունը կարող է սկսել վերականգնման գործընթացը, և Մերձավոր Արևելքում կարող է սկսվել «ոսկե դարաշրջան»։
«Մեծ օր է աշխարհի համար… Իրանը ցանկանում է, որ սա տեղի ունենա, նրանք հոգնել են… Ինչպես ԱՄՆ-ը, Մերձավոր Արևելքը նույնպես կարող է ոսկեդար ապրել», - գրել է նա Truth Social-ում։
Թրամփը նաև խոստացել է, որ ԱՄՆ-ն կօգնի «կարգավորել» Հորմուզի նեղուցում իրավիճակը, և որ իրենց նավատորմը կլինի «մոտակայքում»՝ համոզվելու համար, որ ամեն ինչ լավ կընթանա։
Հիշեցնենք՝ չորեքշաբթի երեկոյան Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Նա ասել էր, որ ԱՄՆ-ն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը կարող է ծառայել որպես բանակցությունների աշխատանքային հիմք: