Իրանից հայտնել են ԱՄՆ-ի հետ բանակցություններն որտեղ և երբ կսկսվեն
Քաղաքական
10:55 08/04/2026
Աշխարհ

Իրանից հայտնել են ԱՄՆ-ի հետ բանակցություններն որտեղ և երբ կսկսվեն

Իրանի Ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները կսկսվեն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում ուրբաթ օրը՝ Թեհրանի 10 կետանոց առաջարկի հիման վրա։ Այս մասին հայտնում aljazeera.com կայքը՝ հիշեցնելով, որ Իրանը համաձայնել է երկշաբաթյա հրադադարի Միացյալ Նահանգների հետ։

Բանակացությունների մասին հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր՝  զերծ է մնում իրանական քաղաքակրթության ոչնչացման սպառնալիքից և «կկասեցնի» երկրի վրա հարձակումները երկու շաբաթով։ Թրամփն իր Truth Social-ում գրել է, որ ԱՄՆ-ն արդեն հասել և գերազանցել է իր բոլոր ռազմական նպատակները և շատ մոտ է Իրանի հետ երկարատև խաղաղության վերջնական համաձայնագրին:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder