Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պենտագոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում վերսկսել Իրանի դեմ գործողությունները
ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են վերսկսել ռազմական գործողությունները Իրանի դեմ, սակայն կարծում է, որ դա անհրաժեշտ չի լինի։
«Եկեք պարզ խոսենք. հրադադարը դադար է, և եթե հրաման տրվի կամ անհրաժեշտ լինի, համակցված ուժերը պատրաստ են վերսկսել մարտական գործողությունները նույն արագությամբ և ճշգրտությամբ, որը մենք ցուցադրել ենք վերջին 38 օրվա ընթացքում։ Եվ մենք հույս ունենք, որ դա տեղի չի ունենա»,-«ՌԻԱ նովոստի -ի փոխանցմամբ լրագրողներին ասել է Քեյնը։
Ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի վերաբերյալ համաձայնագրի մասին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ավելի ուշ հայտարարեց Հորմուզի նեղուցի բացման մասին, որը կազմում է աշխարհի նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի մատակարարումների մոտ 20%-ը։