Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բացի լիբանանյան ճակատից, Նեթանյահուի համար մեկ այլ ճակատ էլ ԱՄՆ-ի ներսում է. Ոսկանյան
«Իսրայելի ներսում ընդդիմության կողմից վարչապետ Նեթանյահուի հասցեին հնչում է խիստ քննադատություն։ Մասնավորապես, այս երկրի նախկին վարչապետ Լապիդը Իրան-ԱՄՆ հրադադարին անդրադառնալով նշել է, որ Իսրայելը նույնիսկ չի եղել այն սեղանի շուրջ, որտեղ ընդունվել են այդ երկրի ազգային շահերին առնչվող որոշումներ»,-գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նա մանրամասնում է՝ այս պայմաններում Իսրայելի վարչապետի՝ «X» սոցիալական ցանցի օգտահաշվում կատարվել է գրառում առ այն, որ հրադադարը չի վերաբերում լիաբանանյան ճակատին։
««Հըզբոլլահի» դեմ իսրայելական հարձակումների շարունակությունն ունի երկու հիմնական նպատակ՝ ներքաղաքական դաշտում ցույց տալ, որ Նեթանյահուն առանձին խաղացող է, և երկրորդը՝ այս միջոցով ձգտել տապալել ուրբաթ օրն Իսլամաբադում մեկնարկելիք բանակցություններն Իրանի և ԱՄՆ-ի միջև։
Բացի լիբանանյան ճակատից, Նեթանյահուի համար մեկ այլ ճակատ էլ ԱՄՆ-ի ներսում է, որտեղ իսրայելական հզոր լոբբիի համար շատ դժվար է լինելու ազդել ամերիկյան դիրքորոշումների վրա»,-գրում է Մերձավոր Արևելքում զարգացումներին հետևող իրանագետը։