Իրանը կտրականապես մերժում է ժամանակավոր հրադադարի գաղափարը
Քաղաքական
23:07 07/04/2026
Տարածաշրջան

Իրանը կտրականապես մերժում է ժամանակավոր հրադադարի գաղափարը

Իրանը մերժում է ժամանակավոր հրադադարը, քանի որ այն ծառայում է միայն վերազինվելու և հետագա հանցագործություններին նախապատրաստվելու համար։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։

«Իրանը կտրականապես մերժում է ժամանակավոր հրադադարը, հատկապես հունիսյան իրադարձությունների լույսի ներքո, երբ ռազմական գործողությունները վերսկսվեցին հորինված պատրվակով։ Այս համատեքստում հրադադարը ծառայում է միայն վերազինվելու և հետագա հանցագործություններին նախապատրաստվելու համար»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Իրավանին Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանը կտրականապես մերժում է ժամանակավոր հրադադարի գաղափարը