Դավիթը լավ չի, ժողովուրդ ջան. Փաստաբան
Իրավունք
13:22 09/04/2026
Հայաստան

Դավիթը լավ չի, ժողովուրդ ջան. Փաստաբան

«Այսօր առավոտյկան եմ այցելել Դավիթին, գլխացավեր ուներ, գանգատներ ուներ։ Փորձել եմ չանհանգստացնել իրեն»,-դատախազության շենքի դիմաց լրագրողնեևրի հետ զրույցում ասաց Դավիթի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Նրա վիճակը մտահոգիչ է. «Դավիթը լավ չի, Դավիթը լավ չի, ժողովուրդ ջան։ Այս պահին մեզ համար կարևորը նրա կյանքի և առողջության հարցն է, հետո կրթության իրավունքին կանդրադառնանք»։

Լ. Մարտիրոսյանն ասաց՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված խնդրագրին դեռ արձագանք չի տրվել, մինչդեռ հարցը շտապ պատասխան էր ակնկալում։

Պատասխան դեռ չկա նաև գլխավոր դատախազին ուղղված նամակին։

«Դավիթի կալանավորման համար իրավական որևէ հիմքեր չկան»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Դավիթի մայրը՝ Գայանե Մինասյանը խնդրել էր ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանին որպես երաշխավոր հանդես գալ որդու կալանքի որոշումը փոխելու համար։

Մարտի 29-ին՝ Ծաղկազարդի օրը,  պատարագից հետո Դավիթ Մինասյանին ձերբակալել էին  Սուրբ Աննա եկեղեցու բակից Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի պատճառով,  ապա մեղադրանք առաջադրել, կալանավորել 2 ամսով։ Դատարանից «Արմավիր» ՔԿՀ չհասած՝ Դավիթը գիտակցության կորուստ էր ունեցել։ Նրան տեղափոխել էին Էջմիածին ԲԿ։ Դավիթին այնուհետև «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ։ Հիմնարկ չհասած՝ կրկին Դավիթը գիտակցության կորուստ է ունեցել, ինչից հետո նրան տեղափոխել են նախ «Աբովյան» ԲԿ, ապա Երևան՝ «Նաիրի» ԲԿ, որտեղ էլ գտնվում է մինչ այժմ։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder