ՌԴ-ից հայտնել են, թե Լուսնի վրա երբ են շահագործման հանձնելու ռուսական ատոմակայանը
Կրթություն, գիտություն
16:53 09/04/2026
Աշխարհ

ՌԴ-ից հայտնել են, թե Լուսնի վրա երբ են շահագործման հանձնելու ռուսական ատոմակայանը

Ռուս գիտնականները մշակում են ատոմակայան, որը մինչև 2036 թվականը պետք է գործարկվի Լուսնի վրա։ Այդ մասին Ռուսական տիեզերական ֆորումում հայտարարել է Կուրչատովի ինստիտուտի ազգային հետազոտական ​​կենտրոնի փոխնախագահ Ալեքսանդր Բլագովը։

Նրա խոսքով՝ նախագիծն իրականացվում է «Ռոսկոսմոսի» հետ համատեղ, որը հիմնական կապալառուն է։

«Մինչև 2036 թվականը մենք... պետք է մշակենք լուսնային ծրագիր, առաքման, Լուսնի վրա տեղադրման և արձակման ծրագիր։ Այլ կերպ ասած՝ մինչև 2036 թվականը նման օբյեկտը պետք է գործարկվի Լուսնի վրա», -ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Բլագովը։

Մարտի 19-ին «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի գործադիր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է Լուսնի վրա տեղադրել ատոմակայան, որը պետք է ունենա առնվազն հինգ կիլովատ հզորություն և գործի 10 տարի։

«Ռոսատոմի» ղեկավարը նշել է, որ պետական ​​կորպորացիան համագործակցում է Կուրչատովի ինստիտուտի և «Ռոսկոսմոսի» հետ՝ ապագա լուսնային ատոմակայանի նախագծումը և չափազանց ցածր ջերմաստիճաններում և վակուումային պայմաններում կառուցվելիք օբյեկտի հայեցակարգը որոշելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder