Հայ շախմատիստների արդյունքները 2 խաղափուլից հետո՝ Եվրոպայի անհատական առաջնությունում
Սպորտ
10:42 09/04/2026
Հայաստան

Հայ շախմատիստների արդյունքները 2 խաղափուլից հետո՝ Եվրոպայի անհատական առաջնությունում

Ապրիլի 7-19-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:

2 խաղափուլից հետո գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը և միջազգային վարպետ Արթուր Դավթյանը ունեն 2 միավոր:

Գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը ունեն 1.5 միավոր։

Նույն արդյունքն ունեն նաև միջազգային վարպետներ Վահե Սուքիասյանը և Արսեն Դավթյանը, ինչպես նաև ՖԻԴԵ-ի վարպետներ Հայկ Երիցյանը և Տիգրան Համբարձումյանը։

3-րդ խաղափուլը կմեկնարկի ապրիլի 9-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայ շախմատիստների արդյունքները 2 խաղափուլից հետո՝ Եվրոպայի անհատական առաջնությունում