Այս ռեժիմի գործունեությունը հատկապես աղետ է 18-25 տարեկանների համար. Ալիս Գևորգյան
Հասարակություն
14:57 09/04/2026
Հայաստան

Այս ռեժիմի գործունեությունը հատկապես աղետ է 18-25 տարեկանների համար. Ալիս Գևորգյան

«Այս երկրում գործում է  հանցավոր ռեժիմ, հանցագործ ռեժիմ, որի գործունեությունն աղետ է բոլորի համար, բաց հատկապես 18-25 տարեկան երիտասարդների համար»,-գլխավոր դատախազության դիմաց, ի աջակցություն 18-ամյա Դավիթ Մինասյանի բողոքի ակցիայի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գևորգյանի մայրը՝ Ալիս Գևորգյանը։

Նա նշեց, որ չի կարող բացատրել, թե ինչով է պայմանավորված դա. «Միակ բացատրությունը, որ կարող եմ ունենալ, մեր հարևան ոչ բարեկամ երկրների գենետիկ  ատելությունն է մեր ժողովրդի, նրա առողջ սերմի նկատմամբ»։

Ա. Գևորգյանն ասաց, որ հիացած է Դավիթի ընկերներով, որոնք պարբերաբար ակցիաներ են անում տարբեր կառույցների դիմաց՝ պահանջելով իրենց դասընկերոջն ազատ արձակել։

«Ամբոխի արձագանքից հանկարծ չկորտրվեք։ Ձեր հասակակիցները պատրաստվում են վերջին զանգի, դուք ձեր ընկերոջ համար, ձեր սկզբունքային դիրքորոշումը պահելու համար պայքարում եք ոչ միայն հանցավոր ռեժիմի, այլ ռեժիմին հարող տգետ ամբոխի դեմ»։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս ռեժիմի գործունեությունը հատկապես աղետ է 18-25 տարեկանների համար. Ալիս Գևորգյան