Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մինչև ապրիլի 25-ը Իսակովը կբերենք ամբողջովին նորոգված տեսքի. Դավիթ Խուդաթյան
«Մենք նախորդ տարվանից Երևանում հիմնանորոգել և նորոգել ենք Կորեայի ձորի մեկ կիլոմետրանոց հատվածը, որը նախորդ տարի հանձնվել է շահագործման, Արգավանդի խաչմերուկից դեպի Զվարթնոց օդանավակայան գնացող 6-կիլոմետրանոց հատվածը և M1 միջպետական մայրուղուց դեպի Երևան եկող հատվածը»,-կառավարության նիստում զեկուցեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նախարարի խոսքով՝ ընթացիկ տարում արդեն սկսել են Իսակովի պողոտայի միջին նորոգման աշխատանքները։
«Եղանակով պայմանավորված մենք ամենայն ավանականությամբ այսօր երեկոյան կամ վաղը այնտեղ կսկսենք նաև ասֆալտապատման աշխատանքները, և նախնական մինչև ապրիլի 25-ը այդ ճանապարհը կբերենք ամբողջովին նորոգված տեսքի»,-խոստացավ Խուդաթյանը՝ նշելով որ այնուհետ կանցնեն Երևանից դեպի Առինջ, Աճառյան փողոցով գնացող հատվածի նորոգմանը, դեպի Ջրվեժ գնացող Բագրևանդի Խաչմերուկին զուգահեռ Թևոսյան փողոցում հիմնանորոգմանը։