Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՌԴ-ից հայտնել են, թե Լուսնի վրա երբ են շահագործման հանձնելու ռուսական ատոմակայանը
Ռուս գիտնականները մշակում են ատոմակայան, որը մինչև 2036 թվականը պետք է գործարկվի Լուսնի վրա։ Այդ մասին Ռուսական տիեզերական ֆորումում հայտարարել է Կուրչատովի ինստիտուտի ազգային հետազոտական կենտրոնի փոխնախագահ Ալեքսանդր Բլագովը։
Նրա խոսքով՝ նախագիծն իրականացվում է «Ռոսկոսմոսի» հետ համատեղ, որը հիմնական կապալառուն է։
«Մինչև 2036 թվականը մենք... պետք է մշակենք լուսնային ծրագիր, առաքման, Լուսնի վրա տեղադրման և արձակման ծրագիր։ Այլ կերպ ասած՝ մինչև 2036 թվականը նման օբյեկտը պետք է գործարկվի Լուսնի վրա», -ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Բլագովը։
Մարտի 19-ին «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գործադիր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է Լուսնի վրա տեղադրել ատոմակայան, որը պետք է ունենա առնվազն հինգ կիլովատ հզորություն և գործի 10 տարի։
«Ռոսատոմի» ղեկավարը նշել է, որ պետական կորպորացիան համագործակցում է Կուրչատովի ինստիտուտի և «Ռոսկոսմոսի» հետ՝ ապագա լուսնային ատոմակայանի նախագծումը և չափազանց ցածր ջերմաստիճաններում և վակուումային պայմաններում կառուցվելիք օբյեկտի հայեցակարգը որոշելու համար։