Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ֆեյքերի ֆաբրիկայի փոքրիկ ղեկավարը կրկին անդրադարձել է Արթուր Ավանեսյանին. Արեգա Հովսեփյան
«Ֆեյքերի ֆաբրիկայի փոքրիկ ղեկավարը կրկին անդրադարձել է Արթուր Ավանեսյանին՝ լեգենդար հետախույզ Կանդազին»,-ֆեյսբուքյան տեսանյութում ասաց արցախից բռնագաղթած Արեգա Հովսեփյանը՝ շարունակելով.
«Տարո՛ն, մեծերի գործերին մի խառնվի։ Անվտանգության 0-ական պատկերացում ունեցողն իրավունք չունի խոսելու անվտանգությունից, ավելին՝ իր ամբողջ կյանքը հայրենիքին նվիրած անձի մասին, իսկ եթե շատ ես մտահոգվում, թե որտեղ էր Արթուր Ավանեսյանի որդին պատերազմի ժամանակ՝ խորհուրդ եմ տալիս հարցնել հենց իր տղայի անմիջական հրամանատարից, նա մանրակրկիտ ձևով կպատմի և կբացատրի, թե որտեղ էր Արթուր Ավանեսյանի որդին։
Սիրելի ժողովուրդ, եթե դուք ուզում եք վերականգնել մեր արժեքները, որպեսզի Տարոնների նմանները այլևս չհանդգնեն խոսել Արթուր Ավանեսյանների մասին, եթե ուզում եք փոփոխություններ մեր կյանքում, ապա վաղը ժամը 17։00-ին սպասում ենք ձեզ ազատության հրապարակում։ Միասին հանուն փոփոխությունների, փոփոխություններ, որը կարող է բերել միայն Սամվել Կարապետյանը»