Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պակիստանում բանակցությունները չեն սկսվի մինչև Լիբանանի վրա հարձակումները չդադարեն. ԶԼՄ-ներ
Իրանի պատվիրակությունը դեռևս չի ժամանել Պակիստան, և բանակցությունները չեն սկսվի մինչև Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումների դադարեցումը։ ՏԱՍՍ-ին հայտնել է իրանական աղբյուրը։
«Պատվիրակությունը դեռ չի ժամանել, և բանակցությունները անհնար են, եթե Իսրայելը շարունակի իր հարձակումները Լիբանանի վրա», - նշել է գործակալության աղբյուրը։
Tasnim գործակալությունն էլ գրում է, որ Իրանի բանակցային թիմի Իսլամաբադ ժամանելու մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները կեղծ են։
«Որոշ լրատվամիջոցների հաղորդագրությունները, թե իրանական բանակցային թիմը ժամանել է Իսլամաբադ՝ ամերիկացիների հետ բանակցելու համար, բացարձակ կեղծ են», - Tasnim-ին ասել է տեղեկացված աղբյուրը։
Tasnim-ի աղբյուրը նույնպես ընդգծել է, քանի դեռ Միացյալ Նահանգները չի կատարում Լիբանանում հրադադարի վերաբերյալ իր հանձնառությունը, և «սիոնիստական ռեժիմը շարունակում է իր հարձակումները», բանակցությունները մնում են կասեցված։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 8-ին հայտնել էր երկու շաբաթով Իրանի հետ հրադադարի մասին։ Մինչ այդ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել էր, որ կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին երկու շաբաթով դադարեցնել ռազմական գործողությունները, որպեսզի դիվանագիտական ջանքերով հնարավոր լինի համաձայնության գալ երկու երկրների միջև հակամարտությունը դադարեցնելու համար։
Իրանի Ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները կսկսվեն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում ուրբաթ օրը՝ Թեհրանի 10 կետանոց առաջարկի հիման վրա։