Բաքվում պահվող գերիների հարցով շարունակում ենք երկխոսությունը Ադրբեջանի հետ, այս պահին նորություն չկա. Միրզոյան
Քաղաքական
14:32 10/04/2026
Հայաստան

Բաքվում պահվող գերիների հարցով շարունակում ենք երկխոսությունը Ադրբեջանի հետ, այս պահին նորություն չկա. Միրզոյան

«Մենք կարծում ենք, որ հաստատված խաղաղությունը, իհարկե, հետագա ինստիտուցիոնալականացման կարիք ունի։ Խաղաղությունը կա, մենք դրա պտուղները վայելում եք, միաժամանակ հասկանում ենք, որ խաղաղությունը նոր է,  խնամքի, հոգատարության կարիք ունի»,- Երևանում Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

Ըստ նրա, կան բազմաթիվ հարցեր, որոնք լուծվել են ընդհուպ մինչև Ադրբեջանի տարածքով Հայաստան նախատեսված բեռների տարանցում, երկկողմ  առևտուրը, որն արդեն կա, կարծում է՝ կզարգանա։

«Ցավոք սրտի և հասականալիորեն բոլորը հարցեր չէ, որ լուծված են։ Գերիների հարցն ամենազգայունն է մեր հասարակության համար։ Այո, ցավոք սրտի  Բաքվում կան գերիներ, պահվող անձիք, օր առաջ այս մարդիկ պետք է ազատ արձակվեն։ Մենք վստահ ենք, որ նրանց ազատ արձակումը միայն կամրապնդի հաստատված խաղաղությունը։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը Ադրբեջանի հետ այս թեմայով, մեր օրակարգի ամենաառաջնային հարցերից է։ Շարունակում ենք այս մասին խոսել միջազգային գործընկերների հետ։

Նորություն չկա այս հարցով»,- ասաց Միրզոյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բաքվում պահվող գերիների հարցով շարունակում ենք երկխոսությունը Ադրբեջանի հետ, այս պահին նորություն չկա. Միրզոյան