Որ դեպքում ԿԸՀ-ն չի գրանցի քաղաքական ուժին
Քաղաքական
15:47 10/04/2026
Հայաստան

Որ դեպքում ԿԸՀ-ն չի գրանցի քաղաքական ուժին

«Մեր Ընտրական օրենսգիրքը, ըստ էության, այնքան ազատական է, որ քաղաքական ուժը որպեսզի չգրանցվի, ինքը պետք է բավականին ջանք գործադրի»,- ԱԺ-ում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2024-2025 թթ. գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Որպես օրինակ նշեց, որ քաղաքական ուժը պետք է միտումնավոր փաստաթղթեր չներկայացնի։

«Եթե փաստաթղթերը ներկայացնում է նույնիսկ թերի, ԸՕ-ն պահանջում է  տվյալ քաղաքական ուժին տալ 48 ժամ, որպեսզի թերությունները շտկվեն։ ԸՕ-ն թույլ չի տալիս փասաթղթերը  թերի լինելու, սխալների պատճառով չընդունել։ ԿԸՀ-ն պարտավոր է ընդունել փաստաթղթերն այնպես, ինչպես ներկայացնում է քաղաքական ուժը։ Եթե ներկայացնելուց հետո պարզվում է, որ կան թերություններ, ԿԸՀ-ն պարտավոր է տալ ժամանակ, որպեսզի թերությունները շտկվեն»,- մանրամասնեց Վ. Հովակիմյանը։

Նա նշեց, որ միայն մեկ պարագայում կարող է քաղաքական ուժը չգրանցվել, օրինակ, եթե, կուսակցությունը կամ դաշինքը հրաժարվի  թերությունները վերացնել. «Ավելին՝ նիստով է տեղի ունենում, թափանցիկ, այսինքն քաղաքական ուժը պետք է հրապարակային հրաժարվի օրենքով սահմանված փասատաթղթերը ներկայացնելուց կամ սխալ ներկայացված փաստաթղթերն ուղղելուց։ Այդ դեպքում չի ստացվում, որ ԿԸՀ-ն չգրանցեց ինչ -որ մեկին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Որ դեպքում ԿԸՀ-ն չի գրանցի քաղաքական ուժին