Նոր մանրամասներ ողբերգական վթարից, զոհերի թիվն աճել է, զոհերի ու վիրավորների թվում երեխաներ կան
Առողջություն
14:12 10/04/2026
Հայաստան

Նոր մանրամասներ ողբերգական վթարից, զոհերի թիվն աճել է, զոհերի ու վիրավորների թվում երեխաներ կան

Պետական մարմինները՝ ՆԳՆ փրկարար ծառայությունն ու Առողջապահուիթյան նախարարությունը մանրամասներ են հայտնում Շիրակի մարզում այսօր տեղի ունեցած ողբերգական վթարից։

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 10-ին, ժամը 11։51-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են, ներսում կան երեխաներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Մահացել է 6 քաղաքացի, իսկ երեք երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դիերը մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

ԱՆ-ից հայտնում են, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի:

Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն:

Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նոր մանրամասներ ողբերգական վթարից, զոհերի թիվն աճել է, զոհերի ու վիրավորների թվում երեխաներ կան