Եթե անորակ ասֆալտի վերաբերյալ հրապարակային բանավեճից խուսափեն, ուրեմը հիմնավորում չունեն. Չախոյան
Քաղաքական
21:23 10/04/2026
Հայաստան

Եթե անորակ ասֆալտի վերաբերյալ հրապարակային բանավեճից խուսափեն, ուրեմը հիմնավորում չունեն. Չախոյան

Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տևական երկխոսության միջոցով փորձում էին հանրությանը համոզել, որ կառավարությունն անորակ ասֆալտապատած ճանապարհները չի ընդունում, իսկ լրագրողները և հանրային գործիչներն ինչ անորակ աշխատանք ցույց են տալիս եթերներում, դրանք չընդունված աշխատանքներ են։ Փաշինյանը այդ պնդումներից հետո սակայն կես բերան հաստատեց, որ լինում են դեպքեր, որ գործն ընդունելուց  և վճարելուց հետո են հայտնաբերում անորակ աշխատանքը։ Այստեղ սակայն իրականությունն այն է, որ նման դեպքերը ոչ թե եզակի են, այլ որակական մեծամասնությունն են կազմում, իսկ անորակ ասֆալտը բոլոր ժամանակներում էլ կապվել է կոռուպցիոն սխեմաների հետ։ Կառավարության ներկայացուցիչների հայտարարությունները մեկնաբանելու համար Panorama.am-ը դիմեց հանրային գործիչ Արթուր Չախոյանին

Ա. Չախոյան-Իրենք միայն գեղեցիկ խոսքեր են արտահայտում, իրականում գործնականում իրենց հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, որովհետև Երևան քաղաքի դեպքում իրենց հայտարարությունը իրականությանը բնավ չեն համապատասխանում։ Չգիտեմ, թե առանձին դրույթներին ինչպես արձագանքել, բայց ասեմ՝ եթե կցանկանան տվյալ հարցի շուրջ լայն քննարկում ունենալ հանրային տիրույթում՝ բանավեճի տեսքով, կամ մեկ այլ ֆորմատով՝ ես հրավիրում եմ, քանի որ խնդիրն արդեն բավականին ծայրահեղ է և իրենք փորձում են ամեն ձևով արդարանալ։ Հանուն արդարության թող ընդունեն տվյալ առաջարկը և կլինի Դավիթ Խուդաթյանը, թե Վահագն Ալեքսանյանը, փորձեն ինձ հետ բանավիճեն տվյալ ասֆալտապատման կամ անորակ  շինարարական աշխատանքների շուրջ։ Կետ առ կետ մեկնաբանելու իմաստ չեմ տեսնում։ Իսկ իմ առաջարկը մերժելու դեպքում, ակնհայտ կդառնա, որ իրենք բացի գեղեցիկ խոսքեր ասելուց, բանավիճելու այլ հիմնավորումներ չունեն տվյալ հարցի շուրջ զրույց տանելու դեպքում։

Իրենք ասում՝ իրենք լսում են իրենց խոսակցությունը։ Առանց արձագանք է կառավարության նիստի իրենց խոսակցությունը։ Այսինքը, տվյալ նիստերի ժամանակ իրենց արձագանքող չկա։

Panorama.am- Կարո՞ղ եք կոնկրետ մեկ դեպք բերել Երևանում, որ փաստաթղթերով աշխատանքն ընդունվել է, բայց անորակ ասֆալտ է արված։

Ա. Չախոյան-Երանում Գայի պողոտան ասֆալտապատվել է և՝ շատ անորակ ասֆալտով, ինչի հետևանքով արդեն քանդվել է։ Փաստաթղթերի համաձայան ասֆալտի հաստությունը պետք է լինի 5 սանտիմետր, բայց տարբեր քանդված հատվածներում այն 2.5-4 սմ է։ Տվյալ դեպքով դատախազություն դիմում եմ գրել, որ քրեական վարույթ նախաձեռնեն, բայց չեն նախաձեռնել, այն դեպքում, երբ իրենց ասած «Նախկինների ընկերության» կողմից է իրականացվել այդ ասֆալտապատման աշխատանքները և դրանց համար պետությունը վճարել է։

Կառավարության նիստում հայտարարում են՝ մենք անորակ աշխատանքների համար չենք վճարում, բայց փաստացի վճարում են, և այն միակ դեպքը չէ, դեպքերը շատ են։ Փաստը մնում է փաստ։ Նույնիսկ Երևանի քաղաքապետարան գրավոր դիմումով առաջարկել եմ, որ գան ասֆալտի նմուշ վերցնեն և տեսնեն, որ ասֆալտի հաստությունը ապահովված չէ։ Տվյալ առաջարկն էլ Երևանի քաղաքապետարանը մերժել է և ակնհայտ է դառնում, որ անորակ աշխատանքները ընդունում են, հակառակ դեպքում քաղաքապետարանը պետք է շահագրգռված լիներ նման ստուգումներ անել հանուն արդարության և թափանցիկության։

Panorama.am- Դավիթ Խուդաթյանը հայտարարեց, որ արդեն սահմանին թույլ չեն տալիս անորակ բիտումի ներմուծումը, այն դեպքում, երբ ձեր տեսանյութերից երևում է, որ ոչ թե անորակ բիտում են օգտագործում , այլ ընդհանրապես չեն օգտագործում, իսկ բերած ասֆալտանյութը շատ փխրուն է երևում և ակնհայտ է, որ այնտեղ բիտումը քիչ է։

Ա. Չախոյան-Բացի այդ սև նյութից, որը բիտում են անվանում, շատ դեպքերում նույնիսկ դա էլ չեն օգտագործում։ Բիտումի վատ որակ ունենալու հարցը նույնիսկ չի կարող քննարկվել, որովհետ շատ դեպքերում բացահատ կերպով այն չեն օգտագործում։

Նույն Խուդաթյանն է հայտարարում, որ նման խիստ փոփոխություներ մտցնելու արդյունքում էլ շինարարները 40 %-ից ցածր մեկնարկային գին չեն առաջարկում։ Իսկ տվյալ դեպքում Գայի պողոտայի ասֆալտապատման աշխատանքները, որ իրականացրել են մեկնարկային արժեքից 43 % ցածր գին են առաջարկել և տենդերը հաղթել են։ Այսինքը՝ ակնհայտ է, որ որակով աշխատանքներ չեն կարող իրականացնել, բայց այդ ամեն ինչի վրա իշխանությունները աչք են փակում։

Panorama.am-Ինչո՞ւ հենց հիմա որոշեցին հիշել ասֆալտի որակի  մասին,  արդեն խոսում են 1.3 մլն դոլար արժողության ասֆալտի որակը ստուգող էխոլոկացիոն սարք ձեռք բերելու մասին։ Ասում են, որ ասֆալտապատման տենդերների պահանջները խստացրել են և նախկինում դիմած ընկերություններն այս տարի չեն դիմել

Ա. Չախոյան- Սուտ են ասում, էլի դիմում են, հաղթող ընկերությունները կրկին հաղթում են և հաղթելու են, որովհետև նրանք խոսքերից բացի գործնականում ոչինչ չեն ձեռնարկում փաստացի, որովհետև բոլոր փաստերը տեսնում եմ։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու հենց այս շրջանում են սկսել նման խոսույթ ձևավորել, թե ամեն ինչ լավ է, վերահսկողությունը, որակն ամեն ինչ իր տեղում է, այդ ամենը կապված է նախընտրական շրջանի հետ. որովհետև տեսնում ենք ողջ Երևանում փոսեր են քանդված են ու քանդվում են նոր ասֆալտած փողոցները, դրա համար էլ ժողովրդի մոտ դժգոհության մեծ ալիք է բարձրանում և այդ ամենը փորձում են մանիպուլյացիայի միջոցով քողարկել, թե բա մենք մեղք չունենք։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե անորակ ասֆալտի վերաբերյալ հրապարակային բանավեճից խուսափեն, ուրեմը հիմնավորում չունեն. Չախոյան