Մենք հավատում ենք, որ Սամվել Կարապետյանը կփոխի մեր երկրի պատմությունը. Գոհար Ղումաշյան
Քաղաքական
15:34 11/04/2026
Հայաստան

Մենք հավատում ենք, որ Սամվել Կարապետյանը կփոխի մեր երկրի պատմությունը. Գոհար Ղումաշյան

«Որպես քաղաքական գործիչ՝ Նիկոլ Փաշինյանը միայն մահեր է բերել՝ մարտի 1-ից սկսած, Արցախի կորուստը, հազարավոր զինվորներ, հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի մահը։ Դեպքերը շատ են, չենք կարող բոլորը թվարկել, բայց սա խոսում է այն մասին, որ մեր երկրին փոփոխություն է պետք»,- նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը՝ անդրադառնալով այսօր ոստիկանական գվարդիայի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական վթարին։ 

Նա ասում է, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր առաջնորդ, «որը միայն ուրախ օրեր կպարգևի մեր երկրին, որը միայն կծաղկացնի տնտեսությունը, որը մարդկանց դեմքին նորից ժպիտներ կբերի»։

«Այսօր Ազատության հրապարակում մենք համախմբվելու ենք «Միասնության համաժողովի», իսկապես պատմական օր է լինելու։ Մենք հավատում ենք, որ Սամվել Կարապետյանը կփոխի մեր երկրի պատմությունը և նորից հաղթանակի էջեր կպարգևի մեր երկրին»,- նշում է Գոհար Ղումաշյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder