Ինչի մասին է խոսել Ալիևի օգնականը Հայաստանի քահասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը
Քաղաքական
15:55 11/04/2026
Տարածաշրջան

Ինչի մասին է խոսել Ալիևի օգնականը Հայաստանի քահասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը

Գաբալայում, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, երկկողմ կլոր սեղանի ձևաչափով հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևի և Ադրբեջանի ու Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաջիևը մտքեր է փոխանակել մասնակիցների հետ և պատասխանել հայկական պատվիրակության հարցերին։

Նա նշել է, որ պաշտոնական Բաքուն հավատարիմ է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված խաղաղության օրակարգին և Վաշինգտոնի գագաթնաժողովի ոգուն, ինչպես նաև խոսել է  երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հաստատման և Ադրբեջանից Հայաստան տարանցիկ ապրանքների ապահովման մասին։ Ըստ նրա, TRIPP նախագծի իրականացումը կնպաստի տարածաշրջանում մթնոլորտի և տրանսպորտային ենթակառուցվածքների փոփոխություններին

Նրա խոսքով, քանի որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունները երկկողմանի են, կարևոր է, որ քաղաքացիական հասարակությունների միջև այս փոխանակումներն ու վստահության ամրապնդման միջոցառումները նույնպես երկկողմանի լինեն։ Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է, որ աշխարհում տեղի ունեցող նոր ցնցումների և պատերազմների ֆոնին կարևոր է ապահովել խաղաղություն և անվտանգություն Հարավային Կովկասում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder