Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը
Քաղաքական
21:02 11/04/2026
Աշխարհ

Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը

Իսլամաբադում Պակիստանի միջնորդությամբ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների առաջին փուլն ավարտվել է և երկու պատվիրակությունները ներկայումս տեքստեր են փոխանակում։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ 

«Իրանական և ամերիկյան պատվիրակությունների փորձագիտական ​​​​խմբերը, որոնք շաբաթ օրը մի քանի ժամ բանակցություններ էին վարում, անձնական քննարկումների առաջին փուլն ավարտելուց հետո, փոխանակում էին քննարկվող թեմաների վերաբերյալ գրավոր տեքստեր»,- հայտնել է գործակալության թղթակիցը։ 

Հիշեցնենք՝ չորեքշաբթի երեկոյան Թրամփը հայտարարել էր, որ  Իրանի հետ համաձայնության է եկել երկշաբաթյա հրադադարի վերաբերյալ: Հետագայում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները համաձայնել է Իրանի տասը կետից բաղկացած առաջարկին, և որ Թեհրանը շուտով բանակցություններ կսկսի ԱՄՆ-ի հետ Իսլամաբադում: 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը