Օրինագծով՝ Հորմուզի նեղուցով անցման վերաբերյալ դիմող բոլոր երկրների նավերը գրավոր տեքստերում պետք է օգտագործեն «Պարսից ծոց» աշխարհագրական անվանում
Քաղաքական
21:36 11/04/2026
Տարածաշրջան

Օրինագծով՝ Հորմուզի նեղուցով անցման վերաբերյալ դիմող բոլոր երկրների նավերը գրավոր տեքստերում պետք է օգտագործեն «Պարսից ծոց» աշխարհագրական անվանում

«Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ռազմանավը փորձել է անցնել դեպի Պարսից ծոց, սակայն իրանական ԶՈւ-երը դա անել թույլ չեն տվել։ Առանց բախման միջադեպն ավարտվել է, երբ Իրանից կապվել են Պակիստանի իշխանությունների հետ, որից հետո որոշ ժամանակ անց նավը հեռացել է նեղուցից»,- այս մասին հայտնում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նա նշում է, որ Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ, որը կարգավորելու է Հորմուզի նեղուցի իրանական կառավարումը։

«Ուշագրավ է, որ օրինագծում հատուկ անդրադարձ է կատարվել այն հանգամանքին, որ նեղուցով անցման վերաբերյալ դիմում ներկայացնող բոլոր երկրների նավերը գրավոր կամ ռադիոհաղորդագրությունների տեքստերում պետք է օգտագործեն բացառապես «Պարսից ծոց» աշխարհագրական անվանում»,- գրում է իրանագետը։ 

Նա նաև հայտնում է, որ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ավարտել են տեխնիկական թիմերի մակարդակով  բանակցությունների փուլը։  Այս պահին կողմերը քննարկված հարցերի արդյունքների հիման վրա փոխանակման նպատակով կազմում են իրավական արձանագրություններ։ Իրանական ԶԼՄ-ները լուսանկար են հրապարակել իրանական պատվիրակության աշխատանքային քննարկումից։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Օրինագծով՝ Հորմուզի նեղուցով անցման վերաբերյալ դիմող բոլոր երկրների նավերը գրավոր տեքստերում պետք է օգտագործեն «Պարսից ծոց» աշխարհագրական անվանում