Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում նվաճեց արծաթե մեդալ:
Դավթյանը հենացատկի վարժության եզրափակիչում վաստակեց 14.583 միավոր: Ոսկե մեդալը նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, բրիտանացի Հարի Հեփվորֆը՝ Դավթյանին գերազանցելով 0,033 միավորով:
Բրոնզե մեդալակիր դարձավ աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, ուկրաինացի Նազար Չեպուրնին՝ 14.583 միավոր:
Հայաստանի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկությունում պայքարն ավարտեց երեք մեդալով՝ մեկական ոսկի, արծաթ և բրոնզ:
Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժությունում դարձավ ոսկե մեդալակիր:
Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում նվաճեց բրոնզե մեդալ: