Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ուրացման ու մոռացության այսօրվա գռեհիկ քարոզը ուղիղ ճանապարհ է՝ ազգը նորից ամբոխ դարձնելու. Միքայել Մինասյան
«Ազգին ամբոխից տարբերողը հավաքական հիշողությունն է»,-ֆեյսբուքի իր էջում գրում է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ շարունակելով.
«Հայերը միշտ կարողացել են անխաթար պահել պատմական հիշողությունը՝ երախտագիտությամբ խոնարհվելով նրանց առջև, ովքեր անմահացրել են այն։
Ուղիղ 11 տարի առաջ Վատիկանի սրտում՝ Սուրբ Պետրոսի տաճարում, Ֆրանցիսկոս Պապը մատուցեց պատմական պատարագ՝ Հայոց ցեղասպանությունը հռչակելով որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։
Այդ օրը ցեղասպանության արհավիրքով անցած մեր ժողովուրդը ի լուր աշխարհի հայտարարեց, որ ընկնել ու բարձրանալ գիտի, տառապել ու վերապրել գիտի, հիշել ու առաջ շարժվել գիտի։
Ուրացման ու մոռացության այսօրվա գռեհիկ քարոզը ուղիղ ճանապարհ է՝ ազգը նորից ամբոխ դարձնելու։