Փրկարարները շանը դուրս են բերել վարարած Աղստևից
Հասարակություն
13:40 12/04/2026
Հայաստան

Փրկարարները շանը դուրս են բերել վարարած Աղստևից

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ փրկարարները շանը դուրս են բերել Աղստև գետից։

«Ապրիլի 12-ին, ժամը 09:42-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքում՝ Աղստև գետում, շուն կա։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Փրկարարները շանը դուրս են բերել գետից և տեղափոխել անվտանգ տարածք»,-ասվում է հաղորդագրության մեջ»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder