Արթուր Դավթյանը նվաճեց արծաթե մեդալ
Սպորտ
18:35 12/04/2026
Հայաստան

Արթուր Դավթյանը նվաճեց արծաթե մեդալ

Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում նվաճեց արծաթե մեդալ:

Դավթյանը հենացատկի վարժության եզրափակիչում վաստակեց  14.583 միավոր: Ոսկե մեդալը նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, բրիտանացի Հարի Հեփվորֆը՝ Դավթյանին գերազանցելով 0,033 միավորով: 

Բրոնզե մեդալակիր դարձավ աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, ուկրաինացի Նազար Չեպուրնին՝ 14.583 միավոր:

Հայաստանի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկությունում պայքարն ավարտեց երեք մեդալով՝ մեկական ոսկի, արծաթ և բրոնզ:

Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժությունում դարձավ ոսկե մեդալակիր:

Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում նվաճեց բրոնզե մեդալ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արթուր Դավթյանը նվաճեց արծաթե մեդալ