Իրանը կարծում է՝ ԱՄՆ-ն շարունակում է բանակցություններում չափազանց մեծ պահանջներ ներկայացնել
Քաղաքական
00:02 12/04/2026
Աշխարհ

Իրանը կարծում է՝ ԱՄՆ-ն շարունակում է բանակցություններում չափազանց մեծ պահանջներ ներկայացնել

Իրանական կողմը կարծում է, որ Միացյալ Նահանգները շարունակում է չափազանց պահանջներ ներկայացնել Իսլամաբադում կայացած բանակցությունների ժամանակ։ Այս մասին հաղորդել է IRIB-ը։

«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ իր անհիմն պահանջներին», - Ինտերֆաքսի հաղորդմամբ, ասվում է IRIB-ի նյութում։

Իսլամաբադում Tasnim-ի թղթակցը նույնպես փոխանցել է, որ  ԱՄՆ բանակցողների թիմը տեքստերի փոխանակման փուլում չափազանց մեծ պահանջներ է ներկայացրել։ 

«Իսլամաբադում իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև փորձագիտական ​​​​բանակցություններից հետո երկու կողմերը անցել էին տեքստերի փոխանակման փուլ՝ բանակցությունների համար ընդհանուր շրջանակի հասնելու համար, ամերիկյան պատվիրակությունը խոչընդոտել է գործընթացի առաջընթացը՝ իր կրկնվող չափազանց պահանջներով», - հաղորդել է Tasnim-ի թղթակիցը Իսլամաբադից։

Խորհրդակցությունները դեռևս շարունակվում են։ Հորմուզի նեղուցի հարցը լուրջ անհամաձայնություններ առաջացնող հարցերից մեկն է։

Հիշեցնենք՝ չորեքշաբթի երեկոյան Թրամփը հայտարարել էր, որ  Իրանի հետ համաձայնության է եկել երկշաբաթյա հրադադարի վերաբերյալ: Հետագայում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները համաձայնել է Իրանի տասը կետից բաղկացած առաջարկին, և որ Թեհրանը շուտով բանակցություններ կսկսի ԱՄՆ-ի հետ Իսլամաբադում: 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանը կարծում է՝ ԱՄՆ-ն շարունակում է բանակցություններում չափազանց մեծ պահանջներ ներկայացնել