Մինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում ՀՀ տարբեր բնակավայրերը, կոթողները, ՀՀ իշխանությունը լռում է՝ ճանապարհ բացելով ադրբեջանական ոճրագործությանը և կեղծիքներին
Քաղաքական
11:00 13/04/2026
Հայաստան

Մինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում ՀՀ տարբեր բնակավայրերը, կոթողները, ՀՀ իշխանությունը լռում է՝ ճանապարհ բացելով ադրբեջանական ոճրագործությանը և կեղծիքներին

«Ադրբեջանցիների իրականացրած ցեղասպան քաղաքականությունը ենթադրում է նաև հայկական հետքի նկատմամբ դաժան պատերազմ, որի վերջին դրսևորումը Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ոչնչացումն է»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ նրա, պղծության, վանդալիզմի և հանցագործության պիտակը վաղուց փակցված է Ադրբեջանի պետության դեմքին. այլ բան է, թե հայկական պետության պայքարն ինչպիսին պետք է լինի։

«Մինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում Հայաստանի տարբեր բնակավայրերը, մշակույթն ու կոթողները, ՀՀ մորթապաշտ և թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական ոճրագործությանը և կեղծիքներին»,- գրել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում ՀՀ տարբեր բնակավայրերը, կոթողները, ՀՀ իշխանությունը լռում է՝ ճանապարհ բացելով ադրբեջանական ոճրագործությանը և կեղծիքներին