Իրանի շուրջ հակամարտության ֆոնին պիստակի գները բարձրացել են ռեկորդային մակարդակի
Քաղաքական
16:54 13/04/2026
Աշխարհ

Իրանի շուրջ հակամարտության ֆոնին պիստակի գները բարձրացել են ռեկորդային մակարդակի

Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով, որը խաթարել է համաշխարհային մատակարարման շղթաները, պիստակի գները բարձրացել են ութ տարվա ամենաբարձր մակարդակը։ Լուրը հայտնում է MIR 24-ը։

Մարտին բորսայական գները հասել են 4.57 դոլարի մեկ ֆունտի համար, ինչը ամենաբարձրն է 2018 թվականի մայիսից ի վեր։ Աճող պահանջարկը լրացուցիչ ճնշում է գործադրում շուկայի վրա, ինչը պայմանավորված է նար սոցիալական ցանցերում Դուբայի պիստակով շոկոլադի հանրաճանաչությամբ։

ԱՄՆ Գյուղդեպարտամենտի տվյալներով՝ Իրանը աշխարհում պիստակի երկրորդ խոշորագույն արտադրողն է։ ԱՄՆ-ն շարունակում է մնալ առաջատարը, սակայն Իրանից մատակարարման պակասը զգալիորեն ազդում է համաշխարհային շուկայի հավասարակշռության վրա։

Մերձավոր Արևելքում հակամարտությունը սրել է  այն խնդիրները, որոնք առաջացել էին Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների, անցյալ տարվա վատ բերքի և հաղորդակցության ուղիենրի խափանումների պատճառով։

«Ընկույզի շուկայի վերլուծաբանը նշում է, որ ռազմական գործողությունները հանգեցրել են նրան, որ նավագնացության ընկերությունները չեղարկել են Մերձավոր Արևելքից առաքումների նոր պատվերները։ Հնդկաստան առաքումներն արդեն խաթարվել են, և խախտվել են նաև ԱՄԷ-ի և Թուրքիայի տարածքով անցնող երթուղիները։ Վերլուծաբանների կարծիքով, պակասը կարող է մեծացնել մրցակցությունը և հանգեցնել գների հետագա աճի»,-հաղորդում է Bloomberg-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder