Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գնա էլի, գնա, գնա Նիկոլ ջան, գնա, պրծնենք քեզնից, շառ. Վարդան Ղուկասյան
«Հիմա Պիղատոսները շատ են, որոնք Աստծո դատաստանին կարժանան, գիտեն այդպես է՝ արեցին ու գնացին»,- Հակակոռուպցիոն դատարանում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստի ավարտին լրագրողի հարցին, թե ի՞նչ ասելիք ունի հանրությանը, ասաց Ղուկասյանը։
Նա նաև նշեց, որ ինքն առաջիկա ընտրություններում միանշանակ ընդդիմությանն է պաշտպանելու։
«Չարը խափանվի, բարին կատարվի, մեկ էլ էս տղուն խելք ու շնորքհ տա Աստված, որ ինքն իրան թողնի, էրթա։
Գնա էլի, գնա, գնա Նիկոլ ջան, գնա, պրծնենք քեզնից, շառ»,- ասաց Ղուկասյանը։
Նշենք, որ այսօրվա նիստում պաշտպանները միջնորդեցին Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխել՝ կիրառելով գրավ և վարչական հսկողություն, ծայրահեղ դեպքում տնային կալանք՝ որպես հիմք նշելով նաև Ղուկասյանի առողջական վիճակը։ Սակայն հանրային մեղադրողը դեմ արտահայտվեց։