Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ դատախազությունը բողոք կներկայացնի
Իրավունք
17:15 13/04/2026
Հայաստան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ դատախազությունը բողոք կներկայացնի

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր՝ դատարանը բավարարել է Գարեգին Բ-ի պաշտպանի բողոքը, նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, ենթակա է վերացման. «Այսօր՝ 10.04.2026թ., Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը (դատավոր Անի Դանիելյան) որոշում է կայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտպանի բողոքը բավարարելու մասին: Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման»։ 

Հիշեցնենք, որ Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ իբրև Արման Սարոյանի (նախկին Գևորգ եպիսկոպոսը) գործով դատական ակտը չկատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։


 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ դատախազությունը բողոք կներկայացնի