Անձնագրով ես Սամվել Խաչատրյանն եմ, բայց հանրության մեջ ինձ ճանաչում են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան. Սրբազանը՝ դատավորին
Իրավունք
15:25 14/04/2026
Հայաստան

Անձնագրով ես Սամվել Խաչատրյանն եմ, բայց հանրության մեջ ինձ ճանաչում են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան. Սրբազանը՝ դատավորին

«Անձնագրով ես Սամվել Խաչատրյանն եմ, բայց հանրության մեջ ինձ ճանաչում են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան, խնդրում եմ դիմելու ժամանակ այդ հանգամանքը հաշվի առնել»,- Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  դատական նիստի ժամանակ դիմելով դատավոր Արթուր Ադամյանին՝ ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Դատավորը՝ հարցրեց. «Հիմա մենք ձեզ ձեր անուն-ազգանունով չդիմե՞նք»։

Սրբազանիի պաշտպան Արսեն Բաբայանն ասաց. «Ընդունված կարգ կա, որ հոգևորականին դիմում են իր հոգևոր անունով»։

Հիշեցնենք, որ Արշակ  Սրբազանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, թե իբր նա 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել է ակցիայի մասնակիցներ ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել, իբր թե  այդպիսով Սրբազանը կատարել է իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։ Այդ թմրամիջոց իրեղեն ապացույցն անհետացել է քննչական մարմնից։ Այս գործով Սրբազանին 3 ամիս կալանավորված է եղել։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder