Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թվեր են ուռճացրել, ողջամտության նշույլ չկա. Վարդևանյանը՝ Կարապետյանի դեմ վարույթի մասին
Սամվել Կարապետյանի դեմ տնտեսական բնույթի հանցագործություններ կատարելու մեղադրանքով հարուցվածք քրեական գործում ողջամտության նշույլ անգամ չկա։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ազգային բարերար, գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսկացության առաջնորդ Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով, թվեր են ուռճացրել, արարքներ են վերագրել Սամվել Կարապետյանին, մինչդեռ վերագրվող գումարների տասնապատիկից ավելի չափով Կարապետյանը բարեգործություններ է կատարել Հայաստանի ու Արցախի համար։
«Մենք խոսում ենք Forbes-ի ցուցակում 4 մլրդ 100 մլն դոլար կարողություն ունեցող մեր հայրենակցի մասն, որը նաև մշատպես բարեգործությամբ է հանդես եկել»,-ասաց նա՝ նշելով, որ սա քաղաքական հետապնդում է։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողեր լվանալու համար։
«Պատկերացրեք, դուք ունեք աշխատողներ, նրանք բացի ձեր աշխատակիցը հանդիսանալուց, զուգահեռաբեր ունեն մեկ այլ ընկերություն, որտեղ հիմնադիրն իրենք են ու իրենց ընտանիքի անդամները, զբաղվում են բիզնեսով։ Դուք պե՞տք է որևէ ձևով այդ անձանց գործունեության համար պատասխանատվություն կրեք»,-ասաց Վարդևանյանը։
Ի դեպ, ՔԿ-ից հերքեցին Վարդևանյանի այն հայտարարությունը, թե ՔԿ նախագահի տեղակալը հրաժարականի դիմում է գրել։
Մանրամասները՝ տեսանյութում։