Մենք Ռուսաստանի հետ չենք վիճել, չենք վիճում, չենք վիճելու. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
17:50 15/04/2026
Հայաստան

Մենք Ռուսաստանի հետ չենք վիճել, չենք վիճում, չենք վիճելու. Նիկոլ Փաշինյան

«Ես անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտ»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան եղել են։

«Նայեք Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման դինամիկաներն ու համեմատեք նախորդող շրջանների հետ՝ հանդիպումների, հեռախոսազրույցների, շփումների, այցերի և այլնի դինամիկան։ Ընդ որում, այս ձևաչափով նույն ձևի աշխատանքային կապի մեջ եմ Ռուսաստանի նախագահի, կառավարության ղեկավարի հետ»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ Հայաստանը  ԵԱՏՄ անդամ երկիր է և 5 երկրներից մեկն է, որ որոշումներ է կայացնում։

«Այդ մարդիկ, ովքեր սադրանքներ են անում, ուզում են ԵԱՏՄ-ն որպես կազմակերպություն պարզապես ոչնչացնել... Մեկ ա՝ չեն փրկի իրենց ունեցվածքը։ Ավելի լավ է ԵԱՏՄ-ն սադրանքների մեջ չներքաշեն։

Մենք Ռուսաստանի  հետ չենք վիճել, չենք վիճում, չենք վիճելու։ Մեզ հակադրությունների մեջ ներքաշելու փորձերը՝ կլինի տնտեսական, քաղաքական, սին են, որևէ մեկին չի հաջողվելու դա անելու։ Մենք  առաջնորդվում ենք մեր երկրի շահերով։ Բալանսավորման և բալանասավորված արտաքին քաղաքականությունը ենթադրում է,  որ պետք է լավ հարաբերություններ պահպանենք Ռուսաստանի հետ, և մենք այդ լավ հարաբերությունները պաշտպանում ենք»,- նշել է նա։

Փաշինյանը՝ ՌԴ կատարած իր վերջին այցը գնահատեց շատ հաջող. «Երկար և մանրամասն քննարկումներ ենք ունեցել, ձեռք են բերվել ամենատարբեր  ոլորտներում համագործակցությունը խորացնելու ռազմավարական նշանակության պայմանավորվածություններ, որոնց  արտահայտությունն առաջիկայում կտեսնենք»։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք Ռուսաստանի հետ չենք վիճել, չենք վիճում, չենք վիճելու. Նիկոլ Փաշինյան