Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Արգամ Դալլաքյանը չի հանդիսանում անկողմնակալ դատախազ. Արամ Վարդևանյան
«Ինձ համար անհասկանալի պայմաններում դատական նիստը հետաձգվեց, այն շարունակվելու է ապրիլի 17-ին»,-դատական նիստի ընդմիջումից հետո Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց գործարար, ազգային բարերար Սամվել Կարպետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա նշեց՝ նույնիսկ մեկ ժամն էական նշանակություն ունի մեզ համար, իրենք փաստացի զրկվել են արդեն երկու օրից։
«Այդ մեկ ժամը կարող է ծառայել քաղաքական գործընթացներին պատշաճ մասնակցության համար, նույնիսկ այդ մեկ ժամը։ Փաստացի զրկվել ենք արդեն երկու օրից, որի համաչափությունը, անհրաժեշտությունը, ողջամտությունը չեմ կարողանում ընդունել»,-նշեց նա։
Պաշտպանները դատարանին միջնորդում են վերացնել տնային կալանքը որպես խափանման միջոց։
«Մենք ասում ենք՝ տնային կալանքը պետք է վերացվի, այն ողջամիտ լինել չի կարող։ 2026 մարտի 14-ի դատական ակտում նախագահությամբ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանի նշվում էր մեկ հանգամանք, թե ինչու է տնային կալանքը մեկ ամսով երկարաձգվում։ Դատախազ Դալլաքյանն այդ ակտը չի բողոքարկել, մինչդեռ այսօր միջնորդում է երեք ամսով երկարացնել տնային կալանքը։ Դալլաքյանը համաձայն էր, որ մեկ ամիս պետք է երկարացվի տնային կալանքը բացառապես այն հիմքով, որ նախաքննության ընթացքում պետք է գործողություններ կատարվեն։ Մինչդեռ նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, ակտիվ գործողություններ չկան, բայց հիմա գալիս է ու դիրքորոշում ներկայացնում երեք ամսով տնային կալանքը երկարացնելու վերաբերյալ։ Արգամ Դալլաքյանը չի հանդիսանում անկողմնակալ դատախազ։ Սա իրավական գործընթաց չէ, տեսնում ենք քաղաքական հետապնդում, միայն այդ դեպքում է, որ կարող է այդպես լինել»,-ասաց նա։
Մանրամասները՝ քիչ անց։