Ոչ իշխանական աջակիցները տոտալ գաղտնալսվում են, իսկ ՔՊ-ականները շրջում են մարզերում, տալիս են կոնկրետ խոստումներ. Թովասյանը՝ ԿԸՀ նախագահին
Քաղաքական
12:48 15/04/2026
Հայաստան

Ոչ իշխանական աջակիցները տոտալ գաղտնալսվում են, իսկ ՔՊ-ականները շրջում են մարզերում, տալիս են կոնկրետ խոստումներ. Թովասյանը՝ ԿԸՀ նախագահին

«Տարբեր հասարակական կազմակերպություններ ընտրական այս փուլում արդեն արձանագրվել են խախտումներ, բացակայում է հավասար մրցակցությունը»,- ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Որպես խախտումների օրինակներ նշեց՝ տարածքների վարձակալության ժամանակ առաջացող խնդիրները, ինչպես նաև այն, որ հիմնական ֆավորիտ ուժի  առաջանորդը գտնվում է  կալանքի տակ և չունի հավասար պայմաններ մյուս մրցակիցների հետ։

«Ովքեր ոչ իշխանական կուսակցության աջակիցներ են,  շտաբի ապագա կամ ներկա աշխատողներ, տոտալ գաղtնալսվում են,  նրանց հետապնդվում են, իրավական որոշակի գործողություններ են իրականացվում կոնկրետ քաղաքական ուղղվածության հետևանքով։

Փոխարենը՝ իշխող կուսակցության ներկայացուցիչները, նախարարները, երբ ավտոբուսով շրջում են ամբողջ մարզերում, տալիս են կոնկրետ խոստումներ, պետական միջոցներով արված ծրագրերը ներկայացվում են իրենց գործունեության հիմնական արդյունք։ Դա ամենևին չի խոսում մրցակցային ընտրական գործընթացի մասին»,- ասաց Թովմասյանը՝ դիմելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին հարցնելով, թե ինչպե՞ս կգնահատի այսօր Հայաստանում նախընտրական վիճակը  մրցակացային իմաստով։

Վահագն Հովակիմյանն ասաց, որ որևէ քաղաքական ուժից չեն ստացել դիմում իրենց իրավունքները որևէ կերպ սահմանափակելու մասին։ 

«Այսօր Հայաստանում նախընտրական վիճակը, ըստ էության, որպես ժողովրդավարական երկիր, բնականոն զարգացում է  տեղի ունենում, փաստեր չունեմ, որ արտառոց երևույթներ են տեղի ունենում նախընտրական շրջանում»,- նշեց ԿԸՀ նախագահը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder