Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նավթի գների աճի ֆոնին՝ ԱՄՆ-ն երկարաձգել է «Լուկօյլի» դեմ պատժամիջոցների մեղմացումը
ԱՄՆ-ն երկարաձգել է «Լուկօյլի» նկատմամբ պատժամիջոցների մեղմացումը՝ նավթի գների աճի ֆոնին։ Deutsche Welle-ի հաղորդմամբ, ԱՄՆ պաշտոնյաների խոսքով, ռուսական նավթային ընկերության նկատմամբ պատժամիջոցների մեղմացումը երկարաձգելու որոշումը կայացվել է համաշխարհային շուկայում նավթի և վառելիքի գների աճը զսպելու համար։
Խոսքը գնում է «Լուկօյլ» ապրանքանիշի բենզալցակայաններին Ռուսաստանից դուրս, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, գործունեության թույլտվություն տալուն: Ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) կողմից տրված նոր լիցենզիան թույլ է տալիս այդ կայաններին շարունակել գործել մինչև հոկտեմբերի 29-ը: Ըստ պայմանների, կայանները կարող են իրականացնել բնականոն առևտրային գործունեություն, ինչպիսիք են վառելիքի գնումը, ապահովագրության վճարումը և աշխատակիցների աշխատավարձերի վճարումը: Գործակալությունը շեշտել է, որ որոշման նպատակն է նվազագույնի հասցնել պատժամիջոցների ազդեցությունը վերջնական սպառողների վրա:
Նավթի գները կտրուկ աճել են փետրվարի վերջին Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված ավիահարվածներից հետո, որոնք սրել են հակամարտությունը Մերձավոր Արևելքում: Արդյունքում, ԱՄՆ-ում բենզինի գները գերազանցել են մեկ գալոնի համար 4 դոլարը, ինչը ամենաբարձր մակարդակն է 2022 թվականից ի վեր և լրացուցիչ մարտահրավեր է Դոնալդ Թրամփի վարչակազմի համար:
Միևնույն ժամանակ, Կրեմլը հայտարարել է, որ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել ռուսական նավթի գնումների վերաբերյալ այլ մեղմացնող միջոցառումների երկարաձգման մասին: Նախկինում ԱՄՆ-ն ժամանակավորապես թույլատրել էր որոշակի գործարքներ ռուսական էներգետիկ ռեսուրսների հետ՝ համաշխարհային գները կայունացնելու համար, սակայն այդ միջոցառումների ժամկետը լրացել է ապրիլի 11-ին: