Ընդդիմությունը եկել քվեարկում է, որ պարգևավճարից չզրկվի. Փաշինյանի ուղիղ միացումը Աժ-ում աժիոտաժ առաջացրեց
Քաղաքական
13:30 16/04/2026
Հայաստան

Ընդդիմությունը եկել քվեարկում է, որ պարգևավճարից չզրկվի. Փաշինյանի ուղիղ միացումը Աժ-ում աժիոտաժ առաջացրեց

«Հարգելի ընդդիմություն, քնաի որ մենք ձեզ մեկ գրանցվելուց ենք տեսնում, մեկ էլ քվեարկելուց, հիմա հարց տամ։ Դուք խմբակցությունով նստած եք, ձեր հետ նստած է նաև տիկին Էլինար Վարդանյանը, որն առաջադրվել էր Գագիկ Ծառուկյանի ցուցակով և իրենք հայտարարել են, որ չեն պատրաստվում Ռոբերտ Քոչարյանին քվեարկել , հիմա ձէր կողքին քանի պատգամավոր կա, որ խմբակցությունում  է և չի պատրաստվում քվեարկել Ռոբերտ Քոչարյանի օգտին»,- ԱԺ օրակարգի նախագծերի քվեարկության ժամանակ «Հայաստան» խմբակցությանը դիմեց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը։

Երկու քվեարկությունից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ձայն խնդրեց և ասաց.

«Սիրելի հայրենակիցներ քիչ առաջ դուք տեսաք, թե ինպես են SMS-ներով հրահանգներ իջեցվում։ Մի քանի րոպե առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով նկարում էր դահլիճի այս մասը,  և այդ նկարելուց հետո Վահագն Ալեքսանյանի մոտ հարց ծագեց մեր խմբակցության քվեարկությունների մասին»։

Դահլիճում նստած Նիկոլ Փաշինյաննը խաչատրյանին առաջարկեց նայել իր հեռախոսը, որ SMS-չի գրել։

Արթուր Խաչատրյանն ասաց, թե ուրիշի գրագրությունը չի նայում։

 «Պարո՛ն խաչատրյան, ախր, էս խելքին եք, որ էս օրին եք։ Էս խելքին եք, որ հեսա անցողիկ շեմը չեք հաղթահարի։ Ենթադրում եմ, որ շուտով կտեսնեք, թե ձեզ ինչու էին նկարում»,- հայտարարեց Ալեքսանյանը։

Իսկ Նիկոլ Փաշինյանն իրականում ուղիղ եթեր էր մտել ԱԺ-ից՝ ասելով. «Երեկվանից կառավարության զեկույցն ենք քննարկում, ընդդիմությունը չկա, բայց այսօր եկել է քվեարկությանը մասնակցելու, որ պարգևավճարից չզրկվի»։

Վահագն Ալեքսանյանը շարունակեց. «Տիկին Էլինար Վարդանյան, խի չեք ընտրում Ռոբերտ Քոչարյանին, վատն է, հա՞, որ չեք ընտրում, թե հեքիաթ եք պատմում քաղաքացիներին։ Տենց խառնվել բաժանվել եք, վա՞տն է Ռոբերտ Քոչարյանը»։

Փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ հավելեց. «Պարոն Խաչատրյան, իրականում էդ SMS-ի հարցով մենք ենք հետաքրքրված։ Մենք ուզում ենք հասկանանք, թե ի վերջո տիկին Էլինար Վարդանյանին ո՞վ է SMS գրում՝ Ռոբերտ Քոչարյանը, թե Գագիկ Ծառուկյանը, ասեմ ավելին՝ հաշվի առնելով, այն փաստը որ Գագիկ Ծառուկյանի ցուցակի երկրորդ համարը նույնպես ձեր խմբակցության պատգամավոր էր  եղել, հետաքրքիր է, թե Ծառուկյանի երկրորդ համարին ո՞վ է SMS գրում, կամ նույն Ծառուկյանին ով է SMS գրում, Քոչարյա՞նը, ուրի՞շը, թե՞ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Ռուբինյանը նաև հիշեցրեց, որ Սամվել Կարապետյանի դաշինքի ընտրացուցակի երկրորդ համարն էլ է «Հայաստան» դաշինքից է և հետաքրքրվեց, թե նրան ով է SMS ուղարկում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder