Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Իրավունք
09:53 18/04/2026
Հայաստան

Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հաստատում են, որ ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ:

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական  կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ»,- լրատվամիջոցներին ասել են հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ArmLur.am-ը գրել էր, ձերբակալվել է Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մ. Իսպիրյանը եւ նրա որդին։ Ըստ նախնական վարկածի, պրոռեկտորը և նրա որդին անցնում են ենթադրյալ կեղծիքի վարույթի շրջանակներում։ Նույն կայքը նաև հայտնել էր, որ ձերբակալել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանին. «Ըստ նախնական վարկածի, վերջինիս ձերբակալությունը կապ ունի Մանկավարժական համալսարանի շուրջ հարուցված քրեական վարույթների հետ»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտե