Աննա Հակոբյանը ժպիտով պատասխանեց Նիկոլ Փաշինյանի մոտ վերադառնալու մասին հարցին
Քաղաքական
16:58 19/04/2026
Հայաստան

Աննա Հակոբյանը ժպիտով պատասխանեց Նիկոլ Փաշինյանի մոտ վերադառնալու մասին հարցին

Գյումրի կատարած ՔՊ-ի ավտոերթից հետո Աննա Հակոբյանը չպատասխանեց լրագրողների հարցին, թե արդյո՞ք որոշում է կայացրել վերադառնալ Նիկոլ Փաշինյանի մոտ։

Նա նաև չպատասխանեց հարցին, թե արդյոք չի դիմացել վարձով ապրելու կյանքին։

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Աննա Հակոբյանը նույն կառավարական առանձնատնից տեսանյութ էր տարածել, թե ավարտվել է իր և Նիկոլ Փաշինյանի համատեղ քաղաքացիական ամուսնությունը և ինքը վերադարձնում է բոլոր թանկարժեք զարդերը, որպես պաշտոնական ստացված նվերներ և վստահեցնում էր, որ իր մեջքի հետևում երևացող բազմաթիվ մեծ տուփերում թանկարժեք շորեր ու կոշիկներ չեն (որոնք վերջին տարիներին պարբերաբար ֆիքսում էին լրատվամիջոցները), այլ իր սովորական իրերն են և ընդհանրապես իրենք այս ընթացքում ամենևին չեն հարստացել և ինքը գնում է վարձով ապրելու։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder